Աղետներին նախապատրաստման ասիական կենտրոնի (Asian Disaster Preparedness Center) եւ Միավորված ազգերի կազմակերպության աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի (UN Office for Disaster Risk Reduction՝ UNISDR) համատեղ ջանքերով, ստեղծվել է Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրի մոնիթորինգի համակարգի գործիքակազմը աշխատեցնելու հմտություները կատարելագործելու առցանց դասընթացի ծրագիր:
Սենդայի գործողությունների ծրագրի մոնիթորինգի համակարգ ձեւավորելու անհրաժեշտությունն առաջին անգամ կարեւորվեց 2017 թվականի դեկտեմբերին Գերմանիայի Բոնն քաղաքում անցկացված տեխնիկական աշխատաժողովում:
Մոնիթորինգի համակարգի օգնությամբ երկրները կհրապարակեն Սենդայի գործողությունների ծրագրով նախատեսված աշխատանքներում իրենց հաջողությունների ու առաջընթացի մասին տեղեկություններ: Ի հավելումն, առցանց, բաց հարթակը կդառնա փորձի փոխանակման արդյունավետ գործիք, կարիքներն ու թերությունները գնահատելու, տարածաշրջանային եւ գլոբալ վերլուծությունների միջոց:
UNISDR-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Լորետա Հիբեր Ջիրարդի խոսքով, առցանց դասընթացի համակարգը գործարկվել է, քանի որ աճում են Սենդայի գործողությունների ծրագրի մոնիթորինգի համակարգ աշխատեցնելու վերաբերյալ դասընթացներ կազմակերպելու պահանջարկն ու խնդրանքներն ուղղված UNISDR-ին: Առցանց դասընթաց կլրացնի այս պահանջարկը:
Միավորված ազգերի կազմակերպության աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը շարունակելու է մշակել կրթական վիրտուալ գործիքներ: Նման մի ծրագիր արդեն իրականացվում է Գերմանիայի կառավարության աջակցությամբ:
Հայաստանը եւս միացել է Սենդայի գործողությունների ծրագրի մոնիթորինգի համակարգ ստեղծելու նախաձեռնությանը, ինչին արդեն անդրադարձել ենք.
«Աշխատաժողով նվիրված Սենդայի գործողությունների ծրագրի մոնիթորինգի համակարգին» եւ «Ձեւավորվում է Սենդայի գործողությունների ծրագրի մոնիթորինգի համակարգը»