Գլխավոր Միջոցառումներ ՃԿՊԱ-ում կներդրվի կրթական առցանց դասընթաց

ՃԿՊԱ-ում կներդրվի կրթական առցանց դասընթաց

324
Տարածել

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի Հայաստանի գրասենյակն առաջարկում է ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ներդնել առցանց կրթության նոր ձեւաչափ՝ KAICIID միջկառավարական կազմակերպության հետ համատեղ:

Այս կազմակերպությունը մասնագիտացած է միջկրոնական, միջտարածաշրջանային, միջմշակութային երկխոսություններ վարելու գիտելիքներ եւ հմտություններ ձեւավորելու համար առցանց հարցաշարեր, կրթական ծրագրեր առաջարկելու հարցում: Նպատակը կանխել հակամարտությունները, նպաստել աղետների ռիսկի նվազեցմանը: Այսօր կազմակերպությունը համագործակցում է աշխարհի ավելի քան 500 հաստատության, այդ թվում համալսարանների, հետ:

Առավել մանրամասն՝ այստեղ