Հունվարի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ամփոփվեց 2018 թվականին կատարված աշխատանքը:
Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով սահմանվել էր 2018 թվականին ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետում վերապատրաստել 259 փրկարարի, հրշեջ-փրկարարի: Սակայն կազմակերպվել են նաեւ արտապլանային դասընթացներ եւ առարկայական ստուգարքներ, ինչի արդյունքում 2018 թվականին վերապատրաստվել է 471 փրկարար, եռամսյա ուսումնական փորձաշրջան անցել 320 փրկարար:
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետում 2018 թվականին վերապատրաստվել է 2003 ունկնդիր, նախատեսված 1855-ի փոխարեն:
Առավել մանրամասն՝ այստեղ