Գլխավոր Վերլուծություն 2018-ին աղետներից զոհվել է 10 300 մարդ

2018-ին աղետներից զոհվել է 10 300 մարդ

237
Տարածել

Միավորված ազգերի կազմակերպության աղետների ռիսկի նվազեցման քարտուղարության տվյալով, 2018 թվականին Երկիր մոլարակում աղետներից զոհվել է 10 300 մարդ, այս կամ այն չափով տուժել է 60 միլիոն մարդ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ աղետների ռիսկի նվազեցման հարցերով հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին հայտարարել է. «60 միլիոն մարդ իր մաշկի վրա է զգացել բնական աղետների ազդեցությունը: Ոմանք աշխատանք են կորցրել, ոմանք՝ տուն եւ վնասվածքներ են ստացել»:

Ըստ բանախոսի, աղետների քանակն աճել է, սակայն, զոհերի քանակը համեմատելի է նախորդ տարիների զոհերի քանակլի հետ ու սա բացատրվում է աղետների ռիսկի նվազեցման մեթոդների արդիականացմամբ: Իսկ ընդամենը 9 տարի առաջ՝ 2010 թվականին, Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժը 200 հազար մարդու կյանք խլեց:

2018 թվականի ամենամահաբեր աղետը սեպտեմբերին Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժն ու ցունամին էր. զոհվեց 3400 մարդ: Հունաստանում գրանցված անտառային հրդեհները Եվրոպայում ամենամեծն էին վերջին 200 տարում, զոհվեց 126 մարդ: Պատմության մեջ ամենամեծ անտառային հրդեհները գրանցվեցին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: Շվեդիայում գրանցվեցին անտառային հրդեհներ: Նման բան Շվեդիայում լինում է խիստ հազվադեպ: Բնության «քմահաճույքներից» ամենաշատ տուժածներ գրանցվել են Հնդկաստանում՝ 25 միլիոն, երկորդ տեղում Ֆիլիպիններն է՝ 6,5 միլիոն: Երրորդ տեղում Չինաստանն է՝ ավելի քան 6 միլիոն:

Փորձագետների կանխատեսումները մխիթարական չեն: Նրանց կարծիքով, 2019 թվականին երաշտներ կլինեն կենտրոնական Ասիայում եւ հարավային Աֆրիկայում, չի բացառվում բնության Էլ-Նինո երեւույթը՝ օվկիանոսի տաք ջրերի հոսք դեպի արեւելք՝ ինչը դառնում է գլոբալ տաքացման պատճառ:

ՄԱԿ-ի փորձագետներն առաջարկում են քաղաքաշինական բոլոր ծրագրերում ներառել աղետների ռիսկի նվազեցման բաղադրիչ, բացառել էկոհամակարգերին հասցվող վնասը: