Գլխավոր Վերլուծություն 2018 թվականի հակահրդեհային միջոցառումները

2018 թվականի հակահրդեհային միջոցառումները

277
Տարածել

ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունում 2018 թվականին հաշվառվել է 2812 հրդեհ` 933 665 140 դրամի նյութական վնասով, զոհվել է 8 եւ վնասվածքներ ստացել` 29 մարդ:

Դատաքննչական մարմիններ է ուղարկվել 182 հրդեհի  նյութ, քրեական գործ է հարուցվել 81 դեպքում:

Կազմակերպվել է հակահրդեհային քարոզչական բնույթի 200-ից ավելի ելույթ, 300-ից ավելի տարբեր նշանակության օբյեկտում իրականացվել են հակահրդեհային թեմաներով զրույց-զեկուցումներ, տարբեր լրատվական ծառայությունների տրամադրվել են հակահրդեհային իրավիճակի վերաբերյալ վերլուծական, վիճակագրական, ուսուցողական, իրազեկող նյութեր եւ հակահրդեհային քարոզչական բնույթի հոդվածներ:

Հրդեհների եւ տեխնածին վթարների կանխարգելման, հետեւանքների վերացման, դրանց հետեւանքով հասարակությանը եւ տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաեւ բնակչության եւ շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով նամակներ են ուղարկվել 300-ից ավելի տնտեսվարող սուբյեկտի՝ իրազեկելով հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ոլորտի նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջներին, ինչպես նաեւ դրանց չկատարման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներին:

Իրականացվել են 8 արտադրական դժբախտ դեպքի տեխնիկական քննություն: Արտադրական վտանգավոր օբյեկտներ շահագործող 48 անձանց նկատմամբ տեսչությունը նշանակել է վարչական տուգանք՝ 47,5 միլիոն դրամի չափով:

Հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 123 քաղաքացի եւ 73 պաշտոնատար անձ, գանձված գումարի չափը՝ 5 970 000 դրամ: 72 արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագրեր են տրվել:

Կարեւորելով բնակչության անվտանգության ապահովման առաջնահերթ խնդիրը, հրդեհների եւ տեխնածին վթարների կանխարգելման, դրանց ծանր հետեւանքներից խուսափելու նպատակով, իրականացվել են հրդեհատեխնիկական  հետազոտություններ գազալցակայաններում (ԱԳԼՃԿ) եւ գազալցման շարժական կայաններում (ԳԼՇԿ): Ռուսաստանի Կեմերովո քաղաքի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհից հետո տեսչության նախաձեռնությամբ հանրապետության զվարճանքի, սննդի, մարդկանց զանգվածային կուտակման 275 օբյեկտում հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել: Բոլոր ստուգումների եւ հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում տնտեսվարող սուբյեկտներին հանձնվել են կարգադրագրեր, որոնցում նշվել են պարտադիր կատարման ենթակա միջոցառումները եւ կատարման ժամկետները:

Մշակվել եւ ռիսկային համայնքների բնակչությանը տրամադրվել են ուղեցույց-հիշեցումներ, ահազան­գող պաստառնե­ր՝ բուսածածկ տարածքների հրդեհների կանխարգելման եւ հրդեհի դեպքում վարվելակերպի կանոնների վերաբերյալ: Անտառա­մերձ, բնու­թյան հա­տուկ պահպանվող տարածք­նե­րին հարակից եւ ռիսկային համայնքների ղե­կա­վար­նե­րի, վար­չա­կազ­մի ու բնակչության հետ անցկացվել են պարբերական հանդիպումներ-զրույցներ:

ՀՀ կառավարության հաստատած ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ստուգաթերթերով, ռիսկի վրա հիմնված ստուգումներ են իրականացվել 266 օբյեկտում, hիմնական հրդեհատեխնիկական հետազոտության է ենթարկվել 421 օբյեկտ (այդ թվում՝ Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովի նախապատրաստման շրջանակներում՝ 11 ստուգում եւ 46 հրդեհատեխնիկական  հետազոտություն):

Կատարվել է հրշեջ նախապահպանական աշխատանքների վերաբերյալ տարածքային մարմինների ներկայացրած տեղեկանքների եւ հաշվետվությունների ընդհանրացում: Պարբերաբար հսկողություն է սահմանվել օբյեկտներում տարածքային մարմինների կողմից իրականացվող հրշեջ նախապահպանական աշխատանքների որակի վրա եւ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության աշխատանքների տարբեր բնագավառներում տարածքային մարմիններին ցույց է տրվել մեթոդական օգնություն:

 

Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչություն

2018 թվականին հանրապետությունում գրանցված հրդեհների մասին՝ այստեղ