Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱԻՆ ներկայացուցիչները մասնակցում են միջազգային դասընթացի

ԱԻՆ ներկայացուցիչները մասնակցում են միջազգային դասընթացի

729
Տարածել

Միացյալ թագավորության պաշտպանության ակադեմիայի նախաձեռնությամբ հունվարի 21-փետրվարի 2 հատվածում Վրաստանում անցկացվում է աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարական պլանների մեթոդաբանությանը, անվտանգության տեսանկյունից արդյունավետ որոշումների ընդունմանը, հնարավոր ռիսկերի գնահատմանը եւ վերլուծությանը վերաբերող թեմաներով միջազգային դասընթաց, որին մասնակցում են նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման եւ միջազգային համագործակցության վարչության, փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության, փրկարար ուժերի վարչությունների ներկայացուցիչները:

Դասընթացները վարում են Միացյալ թագավորության պաշտպանության ակադեմիայի միջազգային անվտանգության կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Լաուրա Քլերին եւ նույն կենտրոնի փորձագետ փոխգնդապետ Ջոն Դոդը:

Դասընթացի մասին առավել մանրամասն՝ մեր պատվիրակների վերադարձից հետո: