Գլխավոր Վերլուծություն Վասն հայ-ղազախական «արտակարգ» կապերի

Վասն հայ-ղազախական «արտակարգ» կապերի

234
Տարածել

ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է «Հայաստանի կառավարության  եւ Ղազախստանի կառավարության միջեւ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը, որը նախ կներկայացվի ՀՀ Սահմանադրական դատարան՝ պայմանագրում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու հարցով, իսկ ՍԴ դրական որոշման դեպքում Ազգային ժողով՝ վավերացման:

Համաձայնագիրը կնքվել է 2018 թվականի սեպտեմբերի 12-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած ՀԱՊԿ արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի 11-րդ նիստի շրջանակներում:

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, բնական եւ տեխնածին աղետների ռիսկայնությամբ Հայաստանն ու Ղազախստանն նմանություններ ունեն՝ երկուսն էլ գտնվում են Ալպեր-Հիմալայան երկրաշարժավտանգ լեռնային գոտու վրա, երկուսին էլ սպառնում են տեխնածին նույնատիպ ռիսկերը (սառեցված քիմիական արդյունաբերություն, վտանգավոր հիդրոկառույցներ եւ այլն): Ուստի նպատակահարմար է վավերացնել «Հայաստանի հանրապետության կառավարության եւ Ղազախստանի հանրապետության կառավարության միջեւ՝ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը:

Համաձայնագրով սահմանվում են երկու երկրների միջեւ քաղաքացիական պաշտպանության, բնական եւ տեխնածին ռիսկերի կանխման, արտակարգ իրավիճակների առաջացման հանգեցնող արդյունաբերական վթարների, աղետների եւ տարերային աղետների դեպքում կամավոր եւ փոխադարձ օգնության տրամադրման, քաղաքացիական պաշտպանության մասնագետների տրամադրման, փոխգործակցության մեխանիզմները:

Նախագծի ընդունումը ենթադրում է Հայաստանի պետական բյուջեի ծախսերի ավելացում: