Գլխավոր Վերլուծություն Դեկտեմբերի խոշոր հրդեհները

Դեկտեմբերի խոշոր հրդեհները

160
Տարածել

2018 թվականի դեկտեմբերին ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունում հաշվառվել է 91 հրդեհ` 41 միլիոն դրամի նյութական վնասով: Վնասվածքներ է ստացել 1 մարդ:

Խոշոր հրդեհներից են.

  1. 10 դեկտեմբերի, Կոտայքի մարզ, գյուղ Բջնի, 7-րդ փողոց, տուն 33: Նյութական վնասը՝ 3 540 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ վառարանի տեղակայման եւ շահագործման կանոնների խախտում:
  2. 13 դեկտեմբերի, Տավուշի մարզ, գյուղ Բագրատաշեն, 16 փողոց, տուն 8: Նյութական վնասը՝ 11 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ պայթյուն:
  3. 13 դեկտեմբերի, Երեւան, Իսակովի 25, ՊԱԶ մակնիշի ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 7 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ վառելիքի արտահոսք:
  4. 22 դեկտեմբերի, քաղաք Երեւան, Հաղթանակ 9-րդ փողոց, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 2 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ հրկիզում:
  5. 22 դեկտեմբերի, Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին, բնակելի տան տանիք: Նյութական վնասը՝ 2 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրական հաղորդալարերի կարճ միացում:

 

Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչություն