Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

216
Տարածել

2019թ. հունվարի 9-15-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 7 երկրաշարժ՝

Հունվարի 9-ին Թուրքիայում՝ Հորասան քաղաքից 7 կմ հարավ-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։

Հունվարի 10-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտի՝ Սարայ քաղաքից 52 կմ հարավ 3 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Հորասան քաղաքից 12 կմ հարավ-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ ։

Հունվարի 11-ին Արցախի Հանրապետությունում՝ Ստեփանակերտ քաղաքից 25 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ:

Հունվարի 12-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 19 կմ արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ եւ Ահար քաղաքից 48 կմ հարավ-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ։

Հունվարի 13-ին Թուրքիայում՝ Օզալպ քաղաքից 8 կմ հյուսիս-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս. 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է մեկ երկրաշարժ: Այն տեղի է ունեցել հունվարի 15-ին Վանուատուի Սոլա քաղաքից 104 կմ դեպի հյուսիս-արեւմուտք` 6.6 մագնիտուդով: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»