Գլխավոր Վերլուծություն Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

259
Տարածել

2018 թվականի հունվարին Հայաստանի հանրապետությունում գրանցված էր  18 793 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ԱՎՕ, իսկ դեկտեմբերին՝ 19 736: Այս տարվա հունվարի 15-ի տվյալներով Հայաստանի հանրապետությունում գրանցված է 19 814 ԱՎՕ: Անցած մեկ տարում արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է 5,4 տոկոսով, իսկ անցած ամսվա համեմատ՝ 0,4 տոկոսով:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտներ են որակվում ոսկու, քարի,    ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները,           գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները,կաթսայատները,         շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ – ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են եւ դարձել են մետաղի ջարդոն:Արտադրական վտանգավոր օբյեկտների 70 տոկոսը վերելակներն են: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ: