Գլխավոր ՀՀ ՆԳՆ Առաջիկայում հանրապետության ձնառատ ճանապարհներին կտեղադրվի եւս երեք շարժական հենակետ

Առաջիկայում հանրապետության ձնառատ ճանապարհներին կտեղադրվի եւս երեք շարժական հենակետ

577
Տարածել

Հունվարի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության 2019 թվականի առաջին ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Սյունիքի, Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերում ծավալված ժամանակավոր վրանային հենակետերի աշխատանքի մասին զեկուցեցին մարզային փրակարարական վարչության պետերը։ Հենակետերում շուրջօրյա հերթապահություն իրականացնող փրկարարներն արագ արձագանքել են բոլոր կանչերին եւ համապատասխան օգնություն ցուցաբերել ձնակույտերի մեջ արգելափակված մեքենաներին ու քաղաքացիներին: Հենակետերը կշարունակեն հերթապահությունն ըստ անհրաժեշտության: Արտակ Նահապետյանը հայտնել է, որ առաջիկայում կտրամադրվեն եւս երեք շարժական հենակետեր, որոնք կծավալվեն ձնառատ հատվածներում:

Առավել մանրամասն՝ այստեղ