Գլխավոր Վերլուծություն Անցած երկու շաբաթում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած երկու շաբաթում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

106
Տարածել

2018թ. դեկտեմբերի 26-ից 2019թ. հունվարի 8-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 25  երկրաշարժ՝

  • Դեկտեմբերի 26-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 23 կմ հյուսիս-արեւելք 4-5 բալ ուժգնությամբ, 29 կմ հյուսիս-արեւելք 3-4 բալ ուժգնությամբ եւ Թուրքիայում՝ Վան քաղաքից 49 կմ հյուսիս-արեւելք 3-4 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 27-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտի՝ Սարայ քաղաքից 66 կմ հարավ 3 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 28-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 31 կմ հյուսիս-արեւմուտք 4 բալ ուժգնությամբ:
  • Դեկտեմբերի 29-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտի՝ Մակու քաղաքից 21 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ եւ Իրանում՝ Ահար քաղաքից 33 կմ արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 30-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 8 կմ արեւելք 4 բալ ուժգնությամբ եւ Վրաստանում՝ Ծնորի քաղաքից 40 կմ հարավ-արեւելք 4 բալ ուժգնությամբ ։
  • Դեկտեմբերի 31-ին Ադրբեջանում՝ Գյանջա քաղաքից 31 կմ հարավ-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ եւ Իրանում՝ Խոյ քաղաքից 22 կմ հարավ-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 1-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 13 կմ հյուսիս-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ, 13 կմ հյուսիս-արեւելք 3-4 բալ ուժգնությամբ, Ահար քաղաքից 45 կմ հարավ-արեւելք 4 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Վան քաղաքից 50 կմ հյուսիս-արեւելք 4 բալ ուժգնությամբ եւ 47 կմ հյուսիս-արեւելք 4 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 2-ին Թուրքիայում՝ Իդդիր քաղաքից 60 կմ հարավ-արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ եւ Թուրքիա-Իրան սահմանային գոտի՝ Օզալպ քաղաքից 29 կմ հարավ-արեւելք 3-4 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 3-ին Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտի՝ Զաքաթալա քաղաքից 31 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ եւ Իրանում՝ Սալմաս քաղաքից 21 կմ հարավ-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 6-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 12 կմ հյուսիս-արեւմուտք 4 բալ ուժգնությամբ եւ Վրաստանում՝ Քոբուլեթի քաղաքից 41 կմ արեւելք 4 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 7-ին Իրանում՝ Սարայ քաղաքից 45 կմ հարավ 3 բալ ուժգնությամբ եւ Վրաստանում՝ Քոբուլեթի քաղաքից 53 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 8-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 33 կմ հյուսիս-արեւմելք 3 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով վեց երկրաշարժ: Դեկտեմբերի 29-ին 7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպիններում՝ Պունդագիտան քաղաքից 96 կմ դեպի հարավ-արեւելք: Դեկտեմբերի 31-ին 6,2 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ալյասկայում` Ակուտան քաղաքից 274 կմ դեպի արեւելք: Հունվարի 5-ին Խաղաղ օվկիանոսի հյուսիսում` Ալեուտյան կղզիների տարածքում տեղի է ունեցել 6 մագնիտուդով երկրաշարժ: Նույն օրը 6,8 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Բրազիլիայում, Ակրի նահանգի Տարաուակա քաղաքից 96 կմ դեպի արեւմուտք: Հաջորդ օրը Ինդոնեզիայի (Մոլուքյան ծով) Տոբելո քաղաքից 152 կմ հյուսիս-արեւմուտք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժն ունեցել է 6,6 մագնիտուդ: Երկրաշարժին հետեւել է 5 եւ ավելի մագնիտուդով 4 երկրաշարժ: Հունվարի 8-ին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայում՝ Նիսոնոմոտե քաղաքից 19 կմ դեպի հարավ-արեւելք:

Հունվարի 3-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չինաստանի Սիչուան նահանգի հարավ-արեւմտյան հատվածում` Թայփինգ քաղաքից 102 կմ դեպի արեւմուտք: Երկրաշարժի հետեւանքով ավերածություններ կան 13 բնակավայրերում, Վիրավորվել է մեկ մարդ, տարհանվել 220 մարդ: Վնասվել են ավելի քան 689 տնային տնտեսություն:

Հունվարի 6-ին 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրան-Իրաք սահմանային գոտում` Իլամ քաղաքից 83 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի հետեւանքով տուժել է առնվազն 75 մարդ:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»