Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ...

Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

253
Տարածել

Դեկտեմբերի 19-25-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավել ուժգնությամբ մեկ երկրաշարժ է գրանցել. դեկտեմբերի 15-ին Հայաստանում՝ Աշոցք գյուղից 8 կմ հարավ-արեւելք 3-4 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Բավրա եւ Աշոցք գյուղերում 3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 13 երկրաշարժ՝

  • Դեկտեմբերի 19-ին Վրաստանում՝ Ծնորի քաղաքից 6 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 20-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 20 կմ արեւելք 3 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 21-ին Իրանում՝ Թավրիզ քաղաքից 6 կմ հյուսիս-արեւելք 4-5 բալ ուժգնությամբ, 14 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ եւ Սալմաս քաղաքից 8 կմ հարավ-արեւմուտք 4-5 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 22-ին Իրանում՝ Սալմաս քաղաքից 18 կմ հարավ-արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ, 6 կմ հարավ-արեւմուտք 5 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Արդահան քաղաքից 46 կմ հարավ-արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ եւ Թուրքիա-Հայաստան սահմանային գոտի՝ Իգդիր քաղաքից 8 կմ հարավ-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 23-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 17 կմ հյուսիս-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ։
  • Դեկտեմբերի 25-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 34 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ, Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտի՝ Զաքաթալա քաղաքից 18 կմ հարավ-արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ, Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտի՝ Շեքի քաղաքից 43 կմ հարավ-արեւելք եւ Վրաստանում՝ Թելավի քաղաքից 27 կմ հարավ-արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս. 6 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է չորս երկրաշարժ:

Դեկտեմբերի 20-ին 7,4 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Կոմանդորյան կղզիների տարածքում: Երկրաշարժին հետեւել է 5 եւ ավելի մագնիտուդով 13 երկրաշարժ, որից մեկն ունեցել է 6.1 մագնիտուդ: Դեկտեմբերի 22-ին եւ 23-ին 6 եւ 6,4 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել Խաղաղ օվկիանոսում, համապատասխանաբար Վանուատու եւ Տոնգա կղզիների տարածքներում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

Դեկտեմբերին 23-ին 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայում՝ Արեւմտյան Սումատրա կղզու մոտ, Պադանգ քաղաքից 90 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի հետեւանքով արթնացել է Կրակատաու գործող հրաբուխը: Ստորջրյա սողանքների հետեւանքով առաջացած ցունամիի հետեւանքով Բանտեն եւ Լամպունգ մարզերում զոհվել է առնվազն 429, անհետ կորել 150, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել ավելի քան 1400, տարհանվել 17 հազար մարդ: Ավերվել են բազմաթիվ շենք շինություններ:

Դեկտեմբերին 20-ից 26-ը ավելի քան 107 երկրաշարժ է գրանցվել Իտալիայի Սիցիլիա կղզու տարածքում, որից ամենաուժեղը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին Կատանիա քաղաքից 15 կմ դեպի արեւմուտք եւ ունեցել է 5.1 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով արթնացել է Էտնա գործող հրաբուխը: Տուժել է առնվազն 28 մարդ: Վնասվել են շինություններ: Մի քանի ժամով դադարեցվել են Ֆոնտանարոսայի միջազգային օդանավակայանի եւ Մեսինա-Կատանիա-Սիրակուսա երթուղու գնացքների աշխատանքը:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»