Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները հայտնաբերել են ջրահեղձված քաղաքացուն

Փրկարարները հայտնաբերել են ջրահեղձված քաղաքացուն

572
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 250 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է մոտ 35 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր:

Փակ դուռ բացելու վերաբերյալ 77 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Էրեբունի վարչական շրջանների, Արմավիրի եւ Տավուշի մարզերի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր> Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները «Քանաքեռ ՀԷԿ»-ի ջրանցքից դուրս են բերել ջրահեղձված Ն․Բ․-ին։ Որոնողական աշխատանքները տեւել էին 16 օր։

Վարդենիսի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Երեւանյան փողոցում գտնվող թիվ 2 միջնակարգ դպրոցում պայթուցիկ է տեղադրված։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ահազանգը կեղծ է։