Գլխավոր Վերլուծություն Նոյեմբերի արտակարգ դեպքերը

Նոյեմբերի արտակարգ դեպքերը

295
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2018 թվականի նոյեմբերին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Փրկարար ծառայության ստորաբաժանումները նոյեմբեր ամսին իրականացրել են 1148 ելք՝ 47-ով պակաս քան 2017-ի նոյեմբերին: 452 ահազանգով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 470՝ կենցաղային կանչ, 67՝ կեղծ ահազանգ, 159՝ այլ դեպք: Արտակարգ դեպքերից զոհվել է 34 մարդ (այդ թվում՝ 5 կին, 1 երեխա), տուժել՝ 1065 մարդ (այդ թվում՝ 326 կին, 160 երեխա): Փրկարարները 24 մարդու կյանք են փրկել: 2017 թվականի նոյեմբերի համեմատ զոհվածների քանակն աճել է 6-ով, տուժածներինը՝ 209-ով:

Հրդեհ

2018 թվականի նոյեմբերին հանրապետությունում գրանցվել է հրդեհ­նե­րի առաջացման վե­­­­րա­­­­­­բեր­յալ 357 ահազանգ (2017 թվականի նոյոմբերին՝ 312 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 229 դեպքում (2017 թվականի նոյեմբերին` 187 դեպք): 53 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2017թվականի նոյեմբերին՝ 62), 65 դեպքում՝ հրդեհի բռնկման սպառ­նալիքը կամ ծխապատ գոտին, իսկ 10 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումը հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին:՞ Հրդեհներից տուժել է 1 մարդ:

Հրդեհների 69,4 տոկլոսը՝ 159 դեպք, գրանցվել է քաղաքներում, 30,6 տոկոսը՝ գյուղերում: Նախորդ տարվա նոյեմբերի հա­մեմատ քաղաքային հրդեհների թվաքանակն աճել է 26-ով, գյուղական հրդեհներինը՝ 16-ով: Երեւանում գրանցվել է 100 հրդեհ: Մարզերից ամենաշատ հրդեհ գրանցվել է Լոռվա մարզում՝ 23, ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 6: Ըստ համայնքների. քաղաքներից ամենաշատ հրդեհներ գրանցվել են Կոտայքի քաղաքներում՝ 15, ամենաքիչը՝ Վայոց ձորի՝ 1: Գյուղերից ամենաշատ հրդեհներ գրանցվել են Լոռվա գյուղերիում՝ 12, ամենաքիչը՝ Շիրակի գյուղերում՝ 4:

Նոյեմբեր ամսին հրդեհների առավելագույն քանակը գրանցվել է բուսածածկ տարածքներում՝ 44 դեպք: Սրանից բացի կրակի բաժին են դարձել աղբ՝ 43, առանձնատուն՝ 38, տրանսպորտային միջոց՝ 27, բնակելի շենք՝ 25, տնակ-ավտոտնակ՝ 14 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2018 թվականի նոյեմբերին հանրապետությունում գրանցվել է 414 ՃՏՊ՝ 114-ով ավելի քան 2017-ի նոյեմբերին: ՃՏՊ-ներից զոհվել է 28, տուժել՝ 570 մարդ: 2017 թվականի նոյեմբերի համեմատ զոհերի քանակն աճել է 1-ով, տուժածներինը` 151-ով: ՃՏՊ-ների գերակշիռ մասը՝ 51,4 տոկոս՝ 213 դեպք, բախումներն են: 116 դեպք՝ վրաերթ, 31 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 54 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

Թունավորում

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 407 թունավորում՝ 20-ով ավելի քան 2017-ի նոյոմբերին: Թունավորումներից զոհվել է 4, տուժել 490 մարդ: Նախորդ տարվա նոյեմբերի համեմատ զոհերի քանակն աճել է 3-ով, տուժածներինը՝ 64-ով: Առավելագույն թվով թունավորումներ գրանցվել են մայրաքաղաքում՝ 296: Մարզերից ամենաշատ թունավորումներ եղել են Արմավիրում` 29 դեպք, ամենաքիչը՝ Սյունիքում՝ 2 թունավորում: Թունավորումների հիմնական պատճառներն են. ալկոհոլ՝ 131 դեպք, դեղորայք՝ 93 դեպք, շմոլ գազ՝ 57 դեպք, քիմիական նյութեր՝ 53 դեպք, բնական գազ՝ 27 դեպք, աննդամթերք՝ 15 դեպք եւ այլն:

Այլ դեպքեր

2018 թվականի նոյեմբերին հանրապետությունում գրանցվել է 10 քարաթափում, 9 փլուզում, 3 մերկասառույց, 2,5-5 բալ ուժգնությամբ 3 երկրաշարժ, 2 դարափուլ (փլվածք, գրունտի նստվածք), վայրի կենդանիների 2 հարձակում, 1 ձնահյուս, 1 անասնահամաճարակ եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ