Գլխավոր Սպիտակ-30 Նոր շունչ ստացած Գյումրին

Նոր շունչ ստացած Գյումրին

576
Տարածել

Սպիտակի երկրաշարժը մարդկային եւ նյութական մեծ վնաս հասցրեց։ Ցնցումներից աղավաղվեց հատկապես Լենինականի յուրօրինակ ճարտարապետական պատկերը։Մի շարք պատմամշակութային արժեք ունեցող շենքեր եւ հուշարձաններ փլուզվեցին։

Բանաստեղծ Ավետիք Իսահակյանի պապենական տունը, որը ժամանակին Ալեքսանդրապոլի շքեղ շենքերից էրխոնարհվեց եւ մնաց կիսակառույց։ Միայն  2002թ հոկտեմբերին հուշատունը վերակառուցվեց, մասունքները տեղ գտան սրահներում։

1988 թ դեռեւս չբացված Շիրազի տունթանգարանը դարձավ մեկ տասնյակից ավելի ընտանիքների ապաստարան։ Ճաք տված շենքը վերանորոգվեց միայն 2000-2002 թվականներին, երբ Գյումրու քաղաքապետարանի որոշմամբ անօթեւանները բնակարան ստացան եւ լքեցին այն։

3 փլված եւ վնասված եկեղեցիներից՝ Սուրբ Նշան, Սուրբ Ամենափրկիչ եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, տարբեր բարերարների հանգանակություններով վերականգնվեցին միայն երկուսը։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, երկար տարիներ անուշադրության մատնվելով, 2003 ին վերջնականապես փլուզվեց։

Երկրաշարժից 30 տարի անց Գյումրին անճանաչելի է։ Քաղաքը բարեկարգվել է, նոր տեսք ստացել։ Վերանորոգվել եւ աշխատում է «Հոկտեմբեր» կինոթատրոնը։ Նոր շենք ունի Գյումրու քաղաքապետարանը։ 2000 թվերականգվել է Ազնավուրի անվան հրապարակը, իսկ երկու տարի անց՝ կանգնեցվել մեծն շանսոնյեի արձանը։

Շատերն են հիշում 1940-50-ականներին գործող Գյումրու հանրախանութը՝  «Ունիվերմագ»-ը։ 1991 թվականից հանրախանութի տեղում «Հայբուսակ» համալսարանի «Շիրակացի» մասնաճյուղն է։

Գուլպաների գործարանը, ինչպես տեղացիներն էին սիրում ասել, «Չուլոչնի»-ն, փոխարինվեց Ձիթողցյանների գարեջրի գործարանով, որն այսօր մասամբ է գործում։