Գլխավոր Նորություններ Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

674
Տարածել

2017-ի դեկտեմբերին Հայաստանի հանրապետությունում գրանցված էր 18 741 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ԱՎՕ, 2018 թվականի հունվարին՝ 18 793, նոյեմբեին՝ 19 592, իսկ 2018 թվականի դեկտեմբերին՝ 19 736։ Անցած տարվա դեկտեմբերի համեմատ արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է 995-ով կամ 5,5 տոկոսով, տարեսկզբի համետատ՝ 5 տոկոսով, անցած ամսվա համեմատ՝ 0,7 տոկոսով։

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտներ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են եւ դարձել են մետաղի ջարդոն: Արտադրական վտանգավոր օբյեկտների մոտ 70 տոկոսը վերելակներն են: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕներ: