Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները տուն են ուղեկցել մոլորված հովվին

Փրկարարները տուն են ուղեկցել մոլորված հովվին

339
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 230 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլ ցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է մոտ 35 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր:

Փակ դուռ բացելու վերաբերյալ 76 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Աջափնյակ, Նոր Նորք, Աջափնյակ, Արաբկիր, Դավիթաշեն, Կենտրոն, ՔանաքեռԶեյթուն վարչական շրջանների, Արմավիրի եւ Շիրակի մարզերի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատարծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր

Տավուշի փրկարարներն ահազանգ են ստացել Իծաքար գյուղի բնակչի վերաբերյալ,  որը «Կատավանք» կոչվող հանդամասում խոզերին է արածեցնելիս եղել, եւ տեւական ժամանակ նրանից լուր չկա։ Ենթադրվում է, որ մոլորվել է մոտակա անտառում։ Փրկարարներն «Աղսու» կոչվող կամուրջի մոտ հայտնաբերել են քաղաքացուն եւ ուղեկցել գյուղ։

Խոշոր պայթյուն է գրանցվել Աշտարակի խճուղում գտնվող «Մեգնում» գազալցակայանում։ Պարզվել է, որ գազի ճնշման կայանում տեղի է ունեցել պայթյուն, ինչից ԳՀ․-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հրշեջփրկարարները դադարացրել են գազի արտահոսքը: