Գլխավոր ՀՀ ԱԻՆ «Արիության համաստեղություն» -2018

«Արիության համաստեղություն» -2018

248
Տարածել

2011 թվականից Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն անցկացնում է մարդկանց անվտանգության եւ փրկության թեմայով «Արիության համաստեղություն» խորագրով ամենամյա մրցանակաբաշխությունը եւ «Լավագույնն ըստ մասնագիտության» սկզբունքով որոշում լավագույն աշխատակիցներին:

Անվանակարգերն են «ԱԻՆ լավագույն կառուցվածքային ստորաբաժանում», «ԱԻն կառավարմանը հանձնված լավագույն կազմակերպություն», «Լավագույն հրշեջփրկարար», «Լավագույն փրկարար», «Լավագույն լեռնափրկարար», «Լավագույն հրշեջփրկարարական ջոկատ», «Լավագույն հատուկ օբյեկտի պահպանության ջոկատ» եւ այլն:

Մրցանակներ կշնորհվեն նաեւ լրատվամիջոցներին եւ ազատ լրագրողներին՝համագործակցության, աղետների ռիսկերի նվազեցման, հանրային իրազեկման մակարդակը բարձրացնելու համար: Սահմանվել է «Կոչումով փրկարար» հատուկ անվանակարգ՝ արտակարգ իրավիճակներում մարդկանց օգնություն ցուցաբերած քաղաքացիների համար:

Հաղթողներին կանդրադառնանք շուտով:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ