Գլխավոր Միջոցառումներ Քննարկվում են ԱԻ ոլորտի օրենսդրական փոփոխությունները

Քննարկվում են ԱԻ ոլորտի օրենսդրական փոփոխությունները

625
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով` ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների եւ Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ  (ԱՌՆԱՊ) հիմնադրամի գործընկեր «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Հայկական Կարմիր խաչի ընկերության եւ «Լոռէ» փրկարար ջոկատ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի կատարելագործման ուղղությամբ: Որոշվել է մշակել օրինագիծ, որը կկանոնակարգի ոչ միայն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշպանության, այլեւ աղետների ռիսկի նվազեցման հետ կապված խնդիրները:
Երկօրյա աշխատանքային հանդիպումը կազմակերպվել է ԱՌՆԱՊ հիմնադրամի, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության եւ ՄԱԶԾ կողմից իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» եւ «Աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված լավագույն փորձի ինստիտուցիոնալացումը, կրկնօրինակումն ու տարածումը Հայաստանում» ծրագրերի շրջանակներում։ Քննարկումներին մասնակցել է 20 մասնագետ։

Առավել մանրամասն՝ շուտով։