Գլխավոր Սպիտակ-30 Երկրաշարժը՝ համամարդկային ցավ

Երկրաշարժը՝ համամարդկային ցավ

560
Տարածել

Սպիտակի երկրաշարժը մեծ արձագանք ունեցավ։ Տեղացի եւ օտարերկրացի հազարավոր կամավորներ օրեր շարունակ պայքարում էին փլատակներում հայտնված ամեն կյանքի համար։

Մի քանի օրվա ընթացքում Հայաստանում տեղադրվեց 50 հազար վրան եւ 200 դաշտային խոհանոց։ Երկրաշարժից անմիջապես հետո Հայաստան ժամանեցին տարբեր երկրների օդանավեր, գնացքներ, ավտոմեքենաների շարասյուններ՝ բերելով  բժշկական սարքավորումներ, դեղորայք, վրաններ, շինարարական տեխնիկա եւ այլն։ Այդ օրերին կործանվեցին օգնության շտապող հարավսլավական եւ խորհրդային ինքնաթիռները։

Կազմակերպվեցին բարեգործական համերգներ, Հայաստանի օգնության հիմնադրամին հատկացվեց շուրջ 35 մլն դոլար։ 113 երկրից փրկարարներ, բժիշկներ, շինարարներ եւ այլ մասնագետներ իրենց աջակցությունը հայտնեցին աղետյալներին։ Ազգաբնակչության եւ փրկարարների ջանքերով փլատակներից դուրս բերվեց ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվեցին 12500-ը։ Կամավորներից բացի՝ փրկարարական աշխատանքներին մասնակցեց ավելի քան 20 հազար զինվոր ու սպա, փլատակները մաքրելու գործում ներգրավվեց ավելի քան 3 հազար միավոր ռազմական տեխնիկա։

Երկրաշարժը ցույց տվեց հայերիս՝ մեծ աղետին անպատրաստ լինելը։ Փրկարարական աշխատանքները սկսվեցին 2-3 օր հետո: Փրկարարական տեխնիկա չկար, այնինչ այն օդի պես անհրաժեշտ էր։ Շատերը չփրկվեցին օգնողների տարրական գիտելիքի պակասի պատճառով։