Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Սպիտակի երկրաշարժի դասերը․ ուսուցողական միջոցառումներ՝ մարզերում

Սպիտակի երկրաշարժի դասերը․ ուսուցողական միջոցառումներ՝ մարզերում

517
Տարածել

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի 15.03.2018թ. N 247 հրամանով՝ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումներն անցկացնում են  «Աղետներին դիմակայունության օր» խորագրով միջոցառումներ։

Բոլոր մարզերի ուսումնական հաստատություններում կազմակերպվել են երկրաշարժին նվիրված հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, մասնավորապես՝ Սյունիքի մարզի Կապանի թիվ 5 եւ Լեռնաձորի հիմնական, Բռնակոթի, Վերիշենի, Լեհվազի միջնակարգ դպրոցներում, Տավուշի մարզի Եղեգիսի եւ Հերմոնի միջնակարգ դպրոցներում, Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 4,  Չարենցավանի թիվ 5 հիմնական, Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցներում, Կոտայքի մարզպետարանում, այլուր։

«Ուժեղ երկրաշարժի դեպքում աշակերտների պաշտպանության կազմակերպումը» թեմայով դասախոսություններ են անցկացվել  Կոտայքի մարզի Չարենցավանի թիվ 1, 2, 3, 4, Հրազդանի թիվ 4, 6  եւ Արա գյուղի հիմնական, Աբովյանի թիվ 1 ավագ, Զորավանի, Նոր Գեղիի, Քաղսիի միջնակարգ դպրոցներում, Արմավիրի մարզի Դալարիկի եւ Գետաշենի միջնակարգ, Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոցներում, այլուր։

Համայնքային կարողությունների հզորացման նպատակով երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության վերաբերյալ շտաբային քննարկումներ են ընթացել Տավուշի, Գեղարքունիքի եւ այլ մարզերի մարզպետարաններում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։