Գլխավոր ՀՀ ԱԻՆ Բնակչության պաշտպանությունը՝ ջրամբարի պատվարի փլուզման դեպքում

Բնակչության պաշտպանությունը՝ ջրամբարի պատվարի փլուզման դեպքում

162
Տարածել

«Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) ծրագրի շրջանակներում Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 4-ին հյուրընկալել էր ծրագրի ներկայացուցիչներին՝ Աթենքի գեոդինամիկայի ինստիտուտի տնօրեն, ALTER ծրագրի համակարգող Ջորջ Դրակատոսին, Կիպրոսի եվրոպական համալսարանի գիտաշխատող, քաղաքացիական պաշտպանության փորձագետ Եվանգելոս Կատսարոսին, Հայաստանի ամերիկյան համալսարանի պատասխանատու, հանքարդյունաբերության կենտրոնի գիտաշխատող Շոն Ռեյնոլդսին, այլոց։ Նրանք շրջել էին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, ծանոթացել արագ արձագանքման ոլորտում Հայաստանի հնարավորություններին։

Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի ժամանակավոր պաշտոնակատար Արա Բարսեղյանի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կարեւորվել է ջրամբարների անվտանգությունը, մասնավորապես՝ պատվարի փլուզման դեպքում ջրածածկման գոտում գտնվող համայնքների իրազեկվածության եւ պաշտպանության խնդիրը։

2019 թվականի աշնանը նախատեսվում է պատվարի փլուզման սցենարով գործնական վարժանք՝ խոցելի համայնքների ՏԻՄ ներկայացուցիչների եւ բնակիչների կարողությունների հզորացման նպատակով։ Մինչ այդ կանցկացվի շահագրգիռ կողմերի ուսուցում։ Վարժանքին ներգրավվելու են հատկապես դպրոցականները։ Տեղանքի ընտրության եւ արձագանքման պլանի մշակման համար արդեն իսկ կատարվում է տվյալների հավաքագրում։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ