Գլխավոր Միջոցառումներ INSARAG-ի տարածաշրջանային վարժանք՝ Հայաստանում

INSARAG-ի տարածաշրջանային վարժանք՝ Հայաստանում

475
Տարածել

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ դեկտեմբերի 5-7-ը Արտակարգ իրավիճակների նախարարությունում եւ Զվարթնոց օդանավակայանում տեղի կունենա ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) Աֆրիկա-Եվրոպա-Միջին Արեւելք տարածաշրջանային երկրաշարժի արձագանքման սիմուլյացիոն վարժանքը՝ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ:

Խաղարկվելու է ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 919-Ն որոշումով հաստատված ուժեղ երկրաշարժի դեպքում Հայաստանի Հանրապետության բնակչության պաշտպանության կազմակերպման պլանի սցենարը: Համաձայն դրա՝ տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետեւանքով առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Երեւան քաղաքում:

Վարժանքին մասնակցելու են տարբեր երկրների քաղաքային որոնողափրկարարական եւ բժշկական թիմեր, ինպես նաեւ ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի եւ INSARAG-ի քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնցից մի քանիսը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ փրկարար են եղել:

Մանրամասները՝ վարժանքի ավարտից  հետո: