Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Շնչառության խանգարումներ. Շնչուղիների լրիվ խցանում-4

Շնչառության խանգարումներ. Շնչուղիների լրիվ խցանում-4

587
Տարածել

Կրծկեր երեխա

Շնչուղիների խցանման դեպքում հարկ է առավելագույն կարճ ժամանակում վերականգնել շնչուղիների անցանելիությունը: Անհրաժեշտ է վայրկյան առաջ հասնել օգնության եւ միաժամանակ ահազանգել արագ արձագանքման ծառայություններ:Շնչուղիների խցանումից ապահովագրված չէ ոչ ոք, այդ թվում՝ կրծկեր երեխաները: Եթե կրծկեր երեխայի հանգիստ շնչառությունը խանգարվում է, կամ երեխան տարօրինակ ձայներ է հանում, ապա մեծ է հավանականությունը, որ նրա շնչուղիները խցանվել են: Այս դեպքում առաջին օգնության ձեւերն են. հարվածներ թիկունքին, կրծքավանդակի սեղմումներ, ներփչումներ` արհեստական շնչառություն:

Հարվածներ թիկունքին

Երեխային երեսնիվայր պառկեցրեք ձեր նախաբազկի վրա այնպես, որ գլուխը ոտքերից ցածր լինի: Մի ձեռքի ցուցամատով եւ բութ մատով բռնեք նրա ծնոտը, իսկ մյուս ձեռքի ափով 5 անգամ հարվածեք երեխայի թիկունքին՝ թիակների միջեւ:

Կրծքավանդակի սեղմումներ

Երեխային մեջքով պառկեցրեք նախաբազկին այնպես, որ գլուխը ոտքերից ավելի ցածր լինի: Տեղադրեք ձեր ձեռքի մատնեմատը երեխայի պտուկները միացնող երեւակայական գծի վրա, իսկ միջնամատի եւ ցուցամատի բարձիկները՝ անմիջապես մատնեմատի կողքին, մատների բարձիկները կրծոսկրով փոքրինչ ետ սահեցրեք եւ սեղմումները կատարեք այդ տեղում: Թույլ տվեք, որ կրծոսկրը վերադառնա իր նորմալ դիրքին: Կրկնեք սեղմումները 5 անգամ:

ՀԻՇԵՔ

Ճիշտ արձագանքը փրկության գրավականն է: