Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները գտել են ձնահյուսի տակ մնացած զինծառայողին

Փրկարարները գտել են ձնահյուսի տակ մնացած զինծառայողին

236
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 250 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է մոտ 50 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր:

Փակ դուռ բացելու վերաբերյալ 85 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Կենտրոն, Նոր Նորք, Աջափնյակ, Արաբկիր վարչական շրջանների եւ Գեղարքունիքի մարզի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատարծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր

Վարդենիսի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Կախակն գյուղի մոտակայքում ձնահյուսի տակ է մնացել պայմանագրային զինծառայող։Նրանց միացել են 60 զինծառայող, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման եւ Հայռուսական հումանիտար արձագանքման կենտրոնների 17 փրկարար՝ 2 կվադրոցիկլով, անօդաչու թռչող սարքով, անհրաժեշտ գույքով։Որոնողական աշխատանքները շարունակվել են երեք օր։Հայտնաբերվել է մահացած զինծառայողը, որը չանսալով ընկերների հորդորին՝ գնացել էր փնտրելու ձնաբքի հետեւանքով կորցրած ձեռնոցը։

ԳորիսԿապան ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի պատճառով 30 տոննա մազութով բեռնված ավտոցիստեռնը դուրս էր եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 30 մ գլորվել ձորը։ Հրշեջփրկարարները հոսանքազրկել են ավտոցիստեռնը, սահմանազատել թափված մազութի տարածքը։

Տարածել
Նախորդ հոդվածՍերմերը
Հաջորդ հոդվածԱզոտային թմրազդ