Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

136
Տարածել

Նոյեմբերի 21-ից 27-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 12 երկրաշարժ, մասնավորապես

  • Նոյեմբերի 21-ին Իրանի Մարանդ քաղաքից 24 կմ հյուսիս-արեւմուտք՝ 5 բալ ուժգնությամբ, 25 կմ հյուսիս-արեւմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ, 32 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ, Խոյ քաղաքից 27 կմ հարավ-արեւմուտք՝ 5-6 բալ ուժգնությամբ, Թուրքիայի Սարիղամիշ քաղաքից 19 կմ հարավ-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, 14 կմ հարավ-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, 15 կմ հարավ-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 22-ին Իրանի Խոյ քաղաքից 33 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ, Թուրքիայի Վան քաղաքից 33 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 23-ին Իրանի Ահար քաղաքից 45 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ, Վրաստանի Ծնորի քաղաքից 29 կմ հարավ-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 27-ին Ադրբեջան- Վրաստան սահմանային գոտու Զաքաթալա քաղաքից 34 կմ հյուսիս-արեւմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6.0 եւ ավելի մագնիտուդով երկու երկրաշարժ․ նոյեմբերի 25-ին Կոլումբիայի Սան Անդրես կղզուց 83 կմ դեպի հյուսիս-արեւելք՝ 6.1 մագնիտուդով եւ Իրան-Իրաք սահմանային գոտու Իլամ քաղաքից 101 կմ դեպի հյուսիս-արեւմուտք՝ 6.3 մագնիտուդով։ Վերջինիս երեք օրվա ընթացքում հաջորդել է 4.0-ից մինչեւ 5.2 մագնիտուդով 12 հետցնցում: Զոհվել է 1, տուժել առնվազն 800 մարդ: Ավերվել է ավելի քան 300 բնակելի տուն:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»