Գլխավոր Վերլուծություն Հոկտեմբերի արտակարգ դեպքերը

Հոկտեմբերի արտակարգ դեպքերը

483
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2018 թվականի հոկտեմբերին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Փրկարար ծառայության ստորաբաժանումները հոկտեմբեր ամսին իրականացրել են 1858 ելք՝ 351-ով ավելի քան 2017-ի հոկտեմբերին: 979 ահազանգով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 541՝ կենցաղային կանչ, 112` կեղծ ահազանգ, 226՝ այլ դեպքեր: Արտակարգ դեպքերից զոհվել է 26 մարդ (այդ թվում՝ 9 կին եւ 1 երեխա), տուժել` 891 մարդ (այդ թվում՝ 257 կին եւ 135 երեխա): Փրկարարները 31 մարդու կյանք են փրկել: 2017 թվականի հոկտեմբերի համեմա­տ զոհվածների քանակը նվազել է 9-ով, տուժածներինը՝ 56-ով:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհ­նե­րի առա­ջաց­ման վե­­­­րա­­­­­­բեր­յալ 860 ահազանգ (2017 թվականի հոկտեմբերին՝ 468 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 691 դեպքում (2017 թվականի հոկտեմբերին՝ 302 դեպք): Հրդեհներից տուժել է 2 մարդ, նյութական վնասը՝ 71,13 միլիոն դրամ:

75 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2017 թվականի հոկտեմբերին՝ 81), 77 դեպքում հրդեհի բռնկման սպառ­նա­­լիքը եւ ծխապատ գո­տի­­ն, իսկ 17 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այ­րում­­ը հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին: Հրդեհների մեծ մասը՝ 382 դեպք, գրանց­­­­վել է քաղաքներում, 309 դեպք` գյու­ղերում: Նախորդ տար­վա հոկտեմբերի հա­մեմատ քաղա­քա­­յին հրդեհ­­ների թվաքանակն աճել է 184-ով, գյուղական հրդեհներինը՝ 205-ով: Մայրաքաղաքում գրանցվել է 189 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 80 հրդեհ քաղաքներում, 99՝ գյուղերում: Ամենաքիչը՝ Արմավիրը՝ 8 հրդեհ քաղաքներում, 12՝ գյուղերում: Ինչպես եւ նախորդ տարիների դիտարկվող ժամանակահատվածում հրդեհների մեծ մասը գրանցվել է բուսածածկ տարածքներում՝ 413 դեպք: Բացի սրանից կրակի բաժին են դարձել աղբ՝ 78 դեպք, առանձնատուն՝ 71 դեպք, տրանսպորտային միջոց՝ 20 դեպք, տնակ-ավտոտնակ՝ 18 դեպք, անասնակեր՝ 8 դեպք եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2018 թվականի հոկտեմբերին հանրապետությունում գրանցվել է 433 ՃՏՊ՝ 46-ով ավելի քան 2017-ի հոկտեմբերին: ՃՏՊ-ներից զոհվել է 21, տուժել՝ 530 մարդ: 2017 թվականի հոկտեմբերի համեմատ զոհերի քանակը նվազել է 7-ով, տուժածներինը՝ 38-ով:

ՃՏՊ-ների գերակշիռ մասը՝ 203 դեպք, բախում­ներն են: 134 դեպք՝ վրաերթ, 39 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 57 դեպ­­ք՝ այլ բնույթի ՃՏՊ:

Թունավորում

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 336 թունավորում՝ 3-ով ավելի քան 2017-ի հոկտեմբերին: Թունավորումներից զոհվել է 2, տուժել՝ 357 մարդ: 2017 թվականի հոկտեմբերին զոհվել էր 4, տուժել՝ 374 մարդ: Ամենաշատ թունավորումներ գրանցվել են Երեւանում՝ 257 դեպք: Մարզերից ամենաշատ թունավորումներ եղել են Արմավիրում՝ 27, ամենաքիչը՝ Տավուշում եւ Սյունիքում՝ մեկական: Վայոց ձորում 2018 թվականի հոկտեմբերին թունավորումներ չեն եղել:

Թունավորումների հիմնական պատճառներն են. ալկոհոլ՝ 128, դեղորայք՝ 72, քիմիական նյութեր՝ 51, սննդամթերք՝ 22, շմոլ գազ՝ 14 եւ այլն:

Այլ դեպքեր

2018 թվականի հոկտեմբերին հանրապետությունում գրանցվել է 8 փլուզում, 3 քարաթափում, 3 ուժեղ քամի, վայրի կենդանիների 3 հարձակում, 2 պայթյուն, 1 անասնահամաճարակ եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ