Գլխավոր Միջոցառումներ Քաղպաշտպանության ոլորտի թերությունների վերացման ուսումնասիրություն Արագածոտնում

Քաղպաշտպանության ոլորտի թերությունների վերացման ուսումնասիրություն Արագածոտնում

493
Տարածել

Նոյեմբերի 12-16-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը՝ ՔՊ վարչության պետ, փ/ծ գնդապետ Մկրտիչ Մարտիրոսյանի գլխավորությամբ իրականացրել է ՀՀ Արագածոտնի մարզում 2017 թվականին քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացման ուսումնասիրություն:

Հետազոտությունն իրականացվել է ՀՀ կառավարության «ՀՀ պետական կառավարման եւ  տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման» կարգի համաձայն:

Ուսումնասիրությունն անցկացվել է Արագածոտնի մարզի ՔՊ ծառայություններում, տարահանման հանձնաժողովում, ինչպես նաեւ Աշտարակ, Ապարան,  Օշական, Արագածավան, Արտենի, Գետափ, Թլիկ եւ Նոր Արթիկ համայնքներում, «Թամարա Ֆրութ», «Ապարանի բժշկական կենտրոն», «Աշտարակի բժշկական կենտրոն» ընկերություններում:

Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը մեթոդական եւ գործնական օգնություն է ցուցաբերելու մարզի համայքներին եւ կազմակերպություններին` ՔՊ միջոցառումների պլանավորման փաստաթղթերը կազմելու եւ ճշգրտելու աշխատանքներում:

Հայաստանի մարզերում քաղաքացիական պաշտպանության վիճակի գնահատում իրականացվեց 2017 թվականին: Այս տարի նույն աշխատանքային խմբերը մարզերում ուսումնասիրում են քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման արդյունքում ի հայտ եկած թերությունների վերացման ուղղությամբ արվածը:

Արդեն ուսումնասիրվել են Վայոց ձորըԱրմավիրը,

Տավուշը: