Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Հրշեջ-փրկարարները փոխարինել են դրոշը

Հրշեջ-փրկարարները փոխարինել են դրոշը

177
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 200 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է մոտ 30 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր:

Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 80 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Կենտրոն, Նոր Նորք, Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջանի եւ Լոռու փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Երեք օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր. Մալաթիա Սեբաստիայի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Անդրանիկի փողոցում գտնվող ող թիվ 95 մանկապարտեզի բակի դրոշը նորով փոխարինելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները փոխարինել են դրոշը:

Լոռու փրկարարներն ահազանգ են ստացել, որ Վանաձոր քաղաքի Ֆիդայիների փողոցի տներից մեկում նախօրեին օձ է նկատվել։ Փրկարարները պարզել են, որ արկղում գտնվող եղջյուրը թողել է օձի տպավորություն: