Գլխավոր Վերլուծություն Հոկտեմբերի խոշոր հրդեհները

Հոկտեմբերի խոշոր հրդեհները

527
Տարածել

2018 թվականի հոկտեմբերին ՀՀ ԱԻՆ Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունում հաշվառվել է 326 հրդեհ` 71 միլիոն դրամի նյութական վնասով: Վնասվածքներ է ստացել 2 մարդ:

Խոշոր հրդեհներից են`

  1. 1 հոկտեմբերի, Երեւան-Մեղրի ավտոմայրուղի, «Մերսեդես-սպրինտեր» ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 3 500 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրական հաղորդալարերի կարճ միացում:
  2. 5 հոկտեմբերի, Արարատի մարզ, գյուղ Ուրցաձոր, խոտի դեզ: Նյութական վնասը՝ 4 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը`պարզաբանվում է:
  3. 6 հոկտեմբերի, քաղաք Երեւան, Սեբաստիա 123, «Մերսեդես բենզ» ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 17 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ հրկիզում:
  4. 21 հոկտեմբերի, քաղաք Գյումրի, առեւտրի սրահ: Նյութական վնասը՝ 4 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրական հաղորդալարերի կարճ միացում:
  5. 26 հոկտեմբերի, քաղաք Գյումրի, «Նիսան Տեսլա» ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 3 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ հրկիզում:

 

Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչություն