Գլխավոր Վերլուծություն Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

188
Տարածել

2018 թվականի հունվարի 15-ի դրությամբ Հայաստանի հանրապետությունում գրանցված էր 18 793 արտադրական վտանգավոր օբյեկտ, անցած ամիս՝ 19 420, իսկ նոյեմբերի 15-ի տվյալներով, Հայաստանի հանրապետությունում գրանցված է 19 592 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ԱՎՕ: Տարեսկզբի համեմատ ԱՎՕ-ների քանակն աճել է մոտ 4 տոկոսով, անցած ամսվա համեմատ՝ մոտ մեկ տոկոսով:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտներ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են եւ դարձել են մետաղի ջարդոն: Արտադրական վտանգավոր օբյեկտների մոտ 70 տոկոսը վերելակներն են: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ: