Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Շնչառության խանգարումներ. Շնչուղիների լրիվ խցանում-1

Շնչառության խանգարումներ. Շնչուղիների լրիվ խցանում-1

611
Տարածել

Շնչուղիների լրիվ խցանման դեպքում խանգարող առարկան ամբողջությամբ փակում է օդի հոսքը դեպի թոքեր, տուժածը չի կարողանում խոսել, շնչել, հազալ, անբնական ձայներ է արձակում: Անհրաժեշտ է վայրկյան առաջ հասնել օգնության եւ միաժամանակ ահազանգել արագ արձագանքման ծառայություններ: Շնչուղիների լրիվ խցանման նշաններն են. կոկորդը ձեռքով կամ ձեռքերով բռնելը, խոսելու, հազալու անկարողությունը, պարանոցի երակների փքվածությունը, կարմրած դեմքը, մաշկի կապտելը, անհանգիստ, անկանոն շարժումներ անելը, գիտակցության կորուստը: Առաջին օգնության ձեւերն են ներփչումները (արհեստական շնչառությունը), որովայնի հրումները, կրծքավանդակի սեղմումները: Երբեմն կիրառվում է նաեւ մատներով մաքրում: Եթե տուժածը անչափահաս է, ապա որովայնի հրումները եւ կրծքավանդակի սեղմումները պետք է անել քիչ նվազ ու ժով:

Մատերով մաքրում

Մատներով մաքրումը կատարվում է, երբ տուժածը կորցրել է գիտակցությունը եւ երբ շնչուղիները խցանած օտար մարմինը տեսանելի է: Անհրաժեշտ է տուժածի ստորին ծնոտը լեզվի հետ միասին բարձրացրել վեր, մինչ կզակը լինի ավելի բարձր, քան քիթը: Դրանից հետո զգուշորեն, ձեր ցուցամատով փորձեք տուժածի բերանի խոռոչից հեռացնել «խցանը»` խանգարող, օտար մարմինը: Հարկ է շատ զգույշ լինել, որ հանկարծ օտար մարմինը ավելի խորը չհրեք: Հնարավորության դեպքում օգտագործեք ձեռնոց կամ մատին փաթաթեք ստերիլ անձեռոցիկ:

ՀԻՇԵՔ

Ճիշտ արձագանքը փրկության գրավականն է: