Գլխավոր Միջոցառումներ Մեդիա արշավ. «Համայնքների խոցելիությունը եւ արտակարգ իրավիճակները»

Մեդիա արշավ. «Համայնքների խոցելիությունը եւ արտակարգ իրավիճակները»

442
Տարածել

«Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը, «ՕքսԵՋեն» երիտասարդության եւ կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) եւ զարգացման ծրագրերի (UNDP) հետ համատեղ նոյեմբերի 9-ին եւ 10-ին «Համայնքների խոցելիությունը եւ արտակարգ իրավիճակները» խորագրով մեդիա արշավ է իրականացնելու Տավուշի եւ Լոռու մարզերում: Արշավն իրականացվում է Եվրոպական Հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության եւ մարդասիրական օգնության հարցերի գլխավոր վարչության (DG-ECHO) ֆինանսական աջակցությամբ՝ «Աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված լավագույն փորձի ինստիտուցիոնալացումը, կրկնօրինակումն ու տարածումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Արշավի երկու օրվա ընթացքում կլինեն այցեր Լոռու մարզի Ստեփանավան քաղաք եւ Կաթնաղբյուր գյուղ եւ Տավուշի մարզի Իջեւան քաղաք եւ Հաղարծին, Գոշ, Խաչարձան, Կիրանց, Սարիգյուղ, Սեւքար գյուղեր: Արշավականները կծանոթանան սողանքներից տուժած դպրոցի, գյուղի ճանապարհների, տների հետ, կուսումնասիրեն դրանով պայմանավորված ջրահեռացման համակարգի խնդիրները, կայցելեն ներառական ջերմոց, կդիտեն տարհանման վարժանք եւ աղետների ռիսկի նվազեցման թեմայով ներառական ներկայացում «Հույսի Կամուրջ» ՀԿ սաների մասնակցությամբ, կլինեն Լոռէ փրկարարական ջոկատի բազայում:

Մեդիա արշավի մասին առավել մանրամասն՝ արշավի ավարտին:

Կոլաժը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ