Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

170
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ ավելի քան 300 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է մոտ 80 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր:

Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 70 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Աջափյակ, Կենտրոն, Ավան, Դավիթաշեն վարչական շրջանի եւ Լոռու ու Կոտայքի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Երեք օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր. Կենտրոնի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Մաշտոցի պողոտայում ծառի ճյուղերի մեջ բազե է արգելափակվել: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բազեին և տեղափոխել կենդանաբանական այգի: Լոռու փրկարարներն ահազանգ են ստացել, որ Մեծ Պառնի գյուղի մատույցներում գտնվող «Սուրբ Հովհաննես» սրբավայրից վերադարձի ճանա­պարհին մթության պատճառով քաղաքացիները մոլորվել են: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին եւ տեղափոխել անվտանգ տարածք: