Գլխավոր Նորություններ Քաղպաշտպանության ոլորտի թերությունների վերացման ուսումնասիրություն Տավուշում

Քաղպաշտպանության ոլորտի թերությունների վերացման ուսումնասիրություն Տավուշում

661
Տարածել

Հոկտեմբերի 22-27-ը ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը՝ ՔՊ վարչության պետ, փ/ծ գնդապետ Մկրտիչ Մարտիրոսյանի գլխավորությամբ իրականացրել է ՀՀ Տավուշի մարզում 2017 թվականին քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացման ուսումնասիրություն:

Հետազոտությունն իրականացվել է ՀՀ կառավարության «ՀՀ պետական կառավարման եւ  տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման» կարգի համաձայն:

Ուսումնասիրությունն անցկացվել է Տավուշի մարզի ՔՊ ծառայություններում, տարահանման հանձնաժողովում, ինչպես նաեւ Իջեւան, Դիլիջան, Նոյեմբերյան Բերդ, Բերքաբեր, Կոթի, Մովսես, Վազաշեն համայնքներում, «Իջեւանի բժշկական կենտրոն», «Դիլի», «Դիլիջանի հանքային ջրերի գործարան», «Դիլիջանի բժշկական կենտրոն» ընկերություններում:

Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը մեթոդական եւ գործնական օգնություն է ցուցաբերելու մարզի համայքներին եւ կազմակերպություններին` ՔՊ միջոցառումների պլանավորման փաստաթղթերը կազմելու եւ ճշգրտելու աշխատանքներում: Իսկ Զինված ուժերի զորամասերում քննարկվել է ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության ստորաբաժանումների հետ փոխգործողության պլանների մշակման գործընթացը:

Հայաստանի մարզերում քաղաքացիական պաշտպանության վիճակի գնահատում իրականացվեց 2017 թվականին: Այս տարի նույն աշխատանքային խմբերը մարզերում ուսումնասիրում են քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման արդյունքում ի հայտ եկած թերությունների վերացման ուղղությամբ արվածը:

Արդեն ուսումնասիրվել են Վայոց ձորըԱրմավիրը: