Գլխավոր Վերլուծություն Սեպտեմբերի արտակարգ դեպքերը

Սեպտեմբերի արտակարգ դեպքերը

235
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2018 թվականի սեպտեմբերին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Փրկարար ծառայության ստորաբաժանումները սեպտեմբեր ամսին իրականացրել են 2475 ելք: 1495 ահազանգով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 602՝ կենցաղային կանչ, 121՝ կեղծ ահազանգ, 257՝ այլ դեպքեր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կատարված ելքերի քանակը նվազել է 269-ով: Արտակարգ դեպքերից զոհվել է 23 մարդ (այդ թվում՝ 6 կին եւ 1 երեխա), տուժել` 954 մարդ (այդ թվում՝ 274 կին եւ 144 երեխա): Փրկարարները 26 մարդու կյանք են փրկել: 2017 թվականի սեպտեմբերի համեմա­տ 2018 թվականի սեպտեմբերին զոհվածների քանակը նվազել է 16-ով, տուժածներինը՝ 160-ով:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհ­նե­րի առա­ջաց­ման վե­­­­րա­­­­­­բեր­յալ 1319 ահազանգ (2017 թվականի սեպտեմբերին՝ 1289 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 1133 դեպքում (2017 թվականի սեպտեմբերին՝ 1103 դեպք): 97 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2017 թվականի սեպտեմբերին՝ 79), 70-ում դեպքում ծխապատ գո­տի­ն, իսկ 19 դեպքում հսկողությամբ իրականացվող այ­րումը հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համե­մատ հրդեհների թիվն աճել է 30-ով: Հրդեհներից տուժել է 2, զոհվել՝ 2 մարդ:

Հրդեհների մեծ մասը՝ 656, գրանցվել է քաղաքներում, 477 հրդեհ՝ գյուղերում: Մայրաքաղաքում գրանցվել է 334 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել են Կոտայքի քաղաքները՝ 164 եւ գյուղերը՝ 197: Ամենաքիչ հրդեհներ գրանցվել են Տավուշի քաղաքներում՝ 5 եւ Լոռու գյուղերում՝ 14:

Ինչպես եւ նախորդ տարիների դիտարկվող ժամանակահատվածում, այս սեպտեմբերին էլ հրդեհների մեծ մասը գրանցվել է բուսածածկ տարածքներում՝ 762 դեպք: Բացի սրանից կրակի բաժին են դարձել աղբ՝ 126, առանձատուն՝ 79, բնակելի շենք՝ 37, տրանսպորտային միջոց՝ 26, կրպակ-տնակ-ավտոտնակ՝ 26, անասնակեր՝ 5 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2018 թվականի սեպտեմբերին հանրապետությունում գրանցվել է 400 ՃՏՊ: Նախորդ տարվա նույն ժա­­­­­մա­նա­­­կա­­հատ­վածի հա­­­մեմատ ՃՏՊ-ների թվաքանակն աճել է 20-ով: ՃՏՊ-ներից զոհվել է 17, տուժել՝ 533 մարդ: Փրկարարները 23 մարդու կյանք են փրկել: 2017 թվականի սեպտեմբերի համեմատ տուժածների թվաքանակը նվազել է 16-ով, զոհվածներինը` 18-ով: ՃՏՊ-ների գերակշիռ մասը՝ 203 դեպք, բախում­ներն են: 111 դեպք՝ վրաերթ, 40 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում,  46 դեպ­­ք՝ այլ բնույթի ՃՏՊ:

Մարդկանց թունավորում

Հանրապետությունում հաշվետու ժամանակահատվածում գրանց­­վել է 385 թունավորում, զոհվել է 2, տուժել՝ 407 մարդ:  2017 թվականի սեպտեմբերի համեմատ թունավորումների քանակը նվազել է 70-ով, տուժածներինը՝ 55-ով, զոհերի թվաքանակն աճել մեկով:

Երեւանում գրանցվել է 288 թունավորում: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 45 դեպք, ամենաքիչը՝ Սյունիքը, Վայոց ձորը, Տավուշը՝ մեկական թունավորում: Թունավորումների պատճառներն են. 118 դեպք` ալկոհոլ, 93 դեպք` դեղորայք, 56 դեպք` քիմիական նյութեր, 17 դեպք` սննդամթերք, 10 դեպք` շմոլ գազ եւ այլն:

Սյունիքի մարզի Տեղ համայնքում գրանցվել է սուր աղիքային ինֆեկցիայի մեկ համաճարակ: Տուժել է 9 մարդ:

Կենդանիների թունավորում

2018 թվականի սեպտեմբերին գրանցվել է ջրային կենդանիների թունավորման մեկ դեպք: Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 139 կմ-ում՝ Վայոց ձոր, 22,5 տոննա տարողությամբ աջրով բեռնված բեռնատար ավտոմեքենայից ՃՏՊ-ի հետեւանքով մոտ 5 տոննա աջր է լցվել Արփա գետ, ինչից անկել են ձկներ:

Իսկ Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում 500 հնդկահավ վարակվել է կեղծ ժանտախտով: Վարակված կենդանիներից 80-ը անկել է, 420՝ ոչնչացվել հարկադիր սպանդով:

Այլ դեպքեր

2018 թվականի սեպտեմբերին հանրապետությունում գրանցվել է վայրի կենդանիների 6 հարձակում, 4 կարկուտ, 3 փլուզում, 2 պայթյուն, 1 քարաթափում, 1 սողանք- հողասահք, մեկ կայծակ եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ