Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ...

Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

233
Տարածել

Հոկտեմբերի 18-24-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 1 երկրաշարժ:

Հոկտեմբերի 20-ին Աշոցք գյուղից 4 կմ հարավ-արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 10 երկրաշարժ.

Հոկտեմբերի 17-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 48 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ, Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում՝ Դաշկեսան քաղաքից 36 կմ հարավ-արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ։
Հոկտեմբերի 18-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 40 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ, Պատնոս քաղաքից 15 կմ հյուսիս-արեւմուտք 5-6 բալ ուժգնությամբ եւ Սարիղամիշ քաղաքից 47 կմ հարավ-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ, Ադրբեջանում՝ Բարդա քաղաքից 27 կմ հյուսիս-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ:
Հոկտեմբերի 20-ին Ադրբեջանում՝ Գյանջա (Գանձակ) քաղաքից 20 կմ արեւելք 2-3 բալ ուժգնությամբ։
Հոկտեմբերի 21-ին Թուրքիայում՝ Արդահան քաղաքից 23 կմ հյուսիս-արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ:
Հոկտեմբերի 22-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 6 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ։
Հոկտեմբերի 23-ին Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտում՝ Շեքի քաղաքից 56 կմ հարավ-արեւելք 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է չորս երկրաշարժ:

Հոկտեմբերի 21-ին Հարավարեւմտյան hնդկական լեռնաշղթայի տարածքում գրանցվել է 6 մագնիտուդով երկրաշարժ: Հաջորդ օրը տեղի ունեցած 6,6, 6,8 եւ 6,5 մագնիտուդով երկրաշարժերի էպիկենտրոնները գտնվում են Կանադայի Տոֆինո քաղաքից 268 կմ շառավղով սահմանափակված տարածքում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»