Գլխավոր Վերլուծություն Սեպտեմբերի խոշոր հրդեհները

Սեպտեմբերի խոշոր հրդեհները

325
Տարածել

2018 թվականի սեպտեմբերին ՀՀ ԱԻՆ Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունում հաշվառվել է 472 հրդեհ` 200 միլիոն դրամի նյութական վնասով: Զոհվել է 2, վնասվածք է ստացել՝ 2 մարդ:

Խոշոր հրդեհներից են`

1. 7 սեպտեմբերի, Տավուշի մարզ, գյուղ Բերդավան, «Մերսեդես բենց» ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 60 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝պարզաբանվում է:

2. 11 սեպտեմբերի, Շիրակի մարզ քաղաք Գյումրի, «Փյունիկ-97» ընկերության պահեստային շինություն: Նյութական վնասը՝ 69 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ պարզաբանվում է:

3. 11 սեպտեմբերի, Արագածոտնի մարզ, գյուղ Օշական, էլեկտրական ենթակայան: Նյութական վնասը՝ 5 000 000 դրամ:  Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրական հաղորդալարերի կարճ միացում:

4. 22 սեպտեմբերի, Կոտայքի մարզ, քաղաք Եղվարդ, անասնագոմ: Նյութական վնասը՝ 6 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ կայծակի հարված:

5. 24 սեպտեմբերի, Շիրակի մարզ, գյուղ Եղնաջուր, առանձնատուն: Նյութական վնասը՝ 15 200 000 դրամ:  Հրդեհի առաջացման պատճառը` էլեկտրական հաղորդալարերի կարճ միացում:

 

Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչություն