Գլխավոր Վերլուծություն Համայնքը պիտի լինի ԱՌԿ ծրագրերի եւ գործողությունների սրտում

Համայնքը պիտի լինի ԱՌԿ ծրագրերի եւ գործողությունների սրտում

334
Տարածել

Միավորված ազգերի կազմակերպության փորձագետները վստահ են, որ, աղետների ռիսկի նվազեցման, մարդկային եւ տնտեսական կորուստների կրճատման ծրագրերում եւ գործողություններում առանցքային դեր ունեն տեղական իշխանությունները՝ համայնքները: «Տեղական իշխանությունները՝ համայնքները պիտի ունակ եւ կարող լինեն առաջինն արձագանքել աղետին»,- հայտարարել է ՄԱԿ-ի Ժնեւի գրասենյակում Ինդոնեզիայի ներկայացուցիչ Անդրեանո Էրվինը:

Ըստ փորձագետի, առաջինը, որ պիտի անեն համայնքները՝ վաղ ազդարարման համակարգ տեղադրելն է, որը կդառնա համակարգված աշխատելու, դիմակայուն համայնք ձեւավորելու, կյանքեր փրկելու առաջին քայլը: «Աղետների ռիսկի նվազեցումը հավասար է աղքատության ռիսկի նվազեցմանը», — կարծում են փորձագետները:

Հայաստանը այս հարցում կարող է օրինակ ծառայել: 2017-ի ապրիլի 6-ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունը» եւ դրա իրականացման գործողությունների 2017-2030 ծրագիրը: Ծրագրի տրամաբանության մեջ արտակարգ իրավիճակների նախարարությունը մշակեց «Աղետների ռիսկերի կառավարումը տեղական մակարդակում» կիրառական ուղեցույցը, որն ընդունվեց նույն տարվա հոկտեմբերին: Տեղական մակարդակում ռիսկի կառավարման նպատակն է նպաստել Հայաստանում աղետներին դիմակայուն համայնքների կայացմանն ու զարգացմանը: