Հոկտեմբերի 19-ին եւ 20-ին Ռուսաստանի Կազան քաղաքի ազգային հետազոտական տեխնիկական համալսարանում անցկացվել է «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրի խնդիրների լուծման նորարական մոտեցումներ» թեմայով գիտա-գործնական կոնֆերանս, որին մասնակցել է նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը: Երկու օրում ներկայացվել է մոտ երեք տասնյակ գիտական զեկույց: Համլետ Մաթեւոսյանը ներկայացրել է երկու զեկույց: Կազանում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Կազանի Ազգային հետազոտական տեխնիկական համալսարանն ու ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան:
Առավել մանրամասն՝ այստեղ