Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Հայտնաբերվել է ուսումնական նռնակ

Հայտնաբերվել է ուսումնական նռնակ

487
Տարածել

Հոկտեմբերի 21-ին, ժամը 03:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավթաշենի կամրջի ներքեւում գտնվող հետիոտնային անցումի երկաթյա  թիթեղների միջանկյալ հատվածում հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը եւ հերթապահել մինչ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի սակրավորական խմբի ժամանումը:

Ինժեներական ջոկատը հայտնաբերել է Ջ1 տեսակի ձեռքի ուսումնական (իմիտացիոն) նռնակ: Այն հանձնվեց ոստիկանության Մաշտոցի բաժնի ավագ հետաքննիչին: