Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4...

Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

493
Տարածել

Հոկտեմբերի 11-17-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ:

 

  • Հոկտեմբերի 12-ին Գավառ քաղաքից 26 կմ արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 12-ին Աշոցք գյուղից 16 կմ հյուսիս-արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժը զգացվել է Բավրա գյուղում 3 բալ ուժգնությամբ:
  • Հոկտեմբերի 15-ին Քաջարան քաղաքից 16 կմ հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած 3 բալ ուժգնությամբ երկրաշարժը, որը զգացվել է Լեռնաձոր գյուղում 2-3 բալ ուժգնությամբ:
  • Հոկտեմբերի 16-ին Աշոցք գյուղից 10 կմ հյուսիս-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 14 երկրաշարժ.

 

  • Հոկտեմբերի 11-ին Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Զաքաթալա քաղաքից 32 կմ հյուսիս-արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ, Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ծնորի քաղաքից 28 կմ հյուսիս-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Սարայ քաղաքից 35 կմ հարավ-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ, Ադրբեջանում՝ Մինգեչաուր քաղաքից 30 կմ հյուսիս-արեւմուտք 4  բալ ուժգնությամբ:
  • Հոկտեմբերի 12-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 41 կմ հյուսիս-արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ, Գերմի քաղաքից 56 կմ հյուսիս-արեւմուտք 4 բալ ուժգնությամբ:
  • Հոկտեմբերի 13-ին Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Լագոդեխի քաղաքից 7 կմ հյուսիս-արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ, Վրաստանում՝ Ռուստավի քաղաքից 25 կմ հյուսիս-արեւմուտք 3  բալ ուժգնությամբ, Իրանում՝ Մակու քաղաքից 47 կմ հարավ-արեւելք 5 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 15-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արեւելք 4 բալ ուժգնությամբ եւ Ահար քաղաքից 53 կմ հարավ-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ:
  • Հոկտեմբերի 16-ին Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Զաքաթալա քաղաքից 24 կմ հարավ-արեւմուտ 2-3 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Չալդրան քաղաքից 43 կմ հարավ-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ եւ Վան քաղաքից 47 կմ հյուսիս 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով է երեք երկրաշարժ:

Հոկտեմբերի 13-ին 6,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Կուրիլյան կղզիների հյուսիս-արեւմտյան ափամերձ տարածքում: Հոկտեմբերի 16-ին 6,3 եւ 6,6 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել Լոյալթի կղզիների հարավ-արեւելյան ափամերձ տարածքում, որոնց հետեւել են 5 եւ ավելի մագնիտուդով 15 երկրաշարժ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»