Գլխավոր Վերլուծություն Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

446
Տարածել

2017 թվականի հոկտեմբերին կեսին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հավատարմագրման եւ լիցենզավորման գործակալությունում գրանցված էր 18 602 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ԱՎՕ, անցած ամիս՝ 19 359, հիմա՝ 19 420: Անցած մեկ տարում արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է մոտ 4,5 տոկոսով, իսկ անցած ամսվա համեմատ՝ 0.3 տոկոսով:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտներ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են եւ դարձել են մետաղի ջարդոն: Արտադրական վտանգավոր օբյեկտների մոտ 70 տոկոսը վերելակներն են: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ: