Գլխավոր Վերլուծություն Նոր զեկույց գլոբալ տաքացման թեմայով. որոշում ընդունողները պետք է լսեն աշխարհի գիտնականներին

Նոր զեկույց գլոբալ տաքացման թեմայով. որոշում ընդունողները պետք է լսեն աշխարհի գիտնականներին

382
Տարածել

2015-ի դեկտեմբերի 1-12-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվեց Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխությունների մասին» շրջանակային կոնվենցիային միացած պետությունների 21-րդ համաժողովը, որին մասնակցում էր 196 երկիր, այդ թվում՝ Հայաստանը: Ընդունվեց համաձայնագիր, որով երկրները պարտավորվեցին կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, անցնել կանաչ տեխնոլոգիաների, իրականացնել անտառապահպանման եւ անտառվերականգնման աշխատանքներ մեկ նպատակով՝ մոլորակի ջերմաստիճանի բարձրացումը պահել 1,5 Ցելսիուսի սահմաններում:

Այսօր, համաձայնագրի ընդունումից մոտ երեք տարի անց, գիտնականները պնդում են, որ այս նպատակը հնացած է: Տարբեր երկրների գիտնականների խումբը Հարավային Կորեայի Ինչհոն քաղաքում ներկայացրել է ծավալուն մի զեկույց եւ պնդում է, որ մոլորակի ջերմաստիճանի բարձրացումը 1,5 Ցելսիուսի սահմաններում պահելն անգամ անհապաղ եւ անհետաձգելի քայլեր է պահանջում:

Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ելենա Մանաենկովան հայտարարել է, որ ամենամտահոգիչը մոլորակի ջերմաստիճանի բարձրացման արդյունքում համաշխարհային օկվիանոսի մակարդակի բարձրացումն է: Սա նշանակում է ոչ միայն տարածքների կորուստ, այլ նաեւ ափերի աղակալում: Նաեւ՝ ինչքան բարձր է ծովի մակերեւույթը, այնքան ավերիչ կլինեն փոթորիկներն ու ցունամիները:

Ըստ բանախոսի, «ֆիզիկայի եւ քիմիայի հարթությունում» մոլորակի ջերմաստիճանի բարձրացումը 1,5 Ցելսիուսի սահմաններում պահելը միանգամայն իրական է, խնդիրը որոշումներ ընդունողների՝ պետություննների կառավարությունների վերաբերմունքն է. որոշում ընդունողները պետք է լսեն աշխարհի գիտնականներին:

 

Այս թեմայով այլ նյութեր.

«Փարիզ-2020» համաժողովին ընդառաջ. Անցնել կանաչ տեխնոլոգիաների եւ վերականգնվող էներգայի

500 պարտավորություն ընդդեմ գլոբալ տաքացման

Վասն փարիզյան համաձայնագրի իրականացման