Գլխավոր Միջոցառումներ Սայլակներով մրցավազք՝ Սոչիում

Սայլակներով մրցավազք՝ Սոչիում

686
Տարածել

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին Սոչիում կանցկացվի սպորտային սայլակներով մրցավազքի չորրորդ միջազգային կիսամարաթոնը, որին մասնակցում են Հայաստանի ազգային պարաօլիմպիկ կոմիտեի երկու ատլետ՝ Սմբատ Կարապետյանը եւ Արշակ Հովհաննիսյանը։ Տղաները պետք է հաղթահարեն 21,5 կմ երկարությամբ երթուղին։ Հայկական պատվիրակությունն արդեն Ադլեր քաղաքում է եւ պարապմունքներ է անցկացնում «Սոչի ավտոդրոմ» մայրուղում:

ՀՀ ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տեղեկատվության վարչության տեղեկատվության ստացման եւ հաշվառման առաջին կարգի մասնագետ, մարաթոնի նախկին մասնակից Գոհար Նավասարդյանը այս տարի թիմի ավագն է։ Նրա խոսքով՝ հայ մարզիկները եռանդ չեն խնայում լավագույնս ներկայանալու համար։

Կիսամարաթոնի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան այցելելու «Սոչի ավտո սպորտ» թանգարան եւ ծանոթանալու սպորտային պատմությունը կերտած լավագույն մեքենաներին։

Միջոցառմանը մասնակցում է 6 երկիր՝ Հայաստան, Ղազախստան, Ֆրանսիա, Վենեսուելա, Զիմբաբվե, Ռուսաստան։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Գոհար Նավասարդյանը