Գլխավոր Միջոցառումներ Մարզային ծառայությունների «արտակարգ» համագործակցությունը սերտ է

Մարզային ծառայությունների «արտակարգ» համագործակցությունը սերտ է

575
Տարածել

Հոկտեմբերի 8-ին Կոտայքի մարզպետարանում անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով։ Մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի վարչությունների ու բաժինների, փրկարար ծառայության, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության, ոստիկանության, շտապօգնության աշխատակիցներ, այլք։

Կոտայքի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնը կազմակերպեց բոլոր շահառու անձանց ազդարարում եւ հավաք, իսկ մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը ներկայացրեց իրավիճակը։

Միջոցառման շտաբային մասին  հաջորդեց գործնականը։ Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը 3 տեղամասում անցկացրեց հրդեհաշիջման, փլատակներից եւ փլուզումից վնասված մեքենայում արգելափակված քաղաքացիների դուրսբերման, պարանների միջոցով կոտրվածք ունեցող տուժածների տարհանման աշխատանքներ։

ՃԿԿ հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Նորիկ Ասրյանի խոսքով՝ ուսումնավարժությունը եւս մեկ անգամ ապացուցեց, որ փրկարարների եւ մարզային մյուս ծառայությունների համագործակցությունը բազմակողմանի է, հիմնված մարդկային կյանք փրկելու գաղափարի վրա։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները