Գլխավոր ՀՀ ԱԻՆ ՀՀ վարչապետ. Կառավարությունն առաջնահերթ է համարելու պրոֆեսիոնալիզմը

ՀՀ վարչապետ. Կառավարությունն առաջնահերթ է համարելու պրոֆեսիոնալիզմը

3574
Տարածել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերին 4-ին արտակարգ իրավիճակների նախարար նշանակեց Ֆելիքս Ցոլակյանին:

Այսօր վարչապետը արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Հրաչյա Ռոստոմյանին՝ կատարած աշխատանքի համար եւ շնորհավորել Ֆելիքս Ցոլակյանին:

 «Պարոն Ցոլակյանը մեր պետական կառավարման համակարգում նոր մարդ չէ, երկար տարիներ աշխատել է Ազգային անվտանգության համակարգում, ունի գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Այս նշանակումը խորհրդանշական եմ համարում, որով ցանկացել եմ ընդգծել, որ վերջին քաղաքական պրոցեսների ընթացքում եւ առաջիկայում սպասվող ԱԺ ընտրություններից հետո պետք է խնդիր դնենք, որ մեր պետության զարգացման գործում համախմբենք երկրում առկա ողջ պրոֆեսիոնալ ներուժը: Կառավարությունն առաջիկայում առաջնահերթ է համարելու հենց պրոֆեսիոնալիզմը: Չնայած պարոն Ցոլակյանը հեղափոխական ակտիվիստ չի եղել, նրա նշանակումը նախարարի պաշտոնում շատ դրական արձագանք է ստացել, ինչը նշանակում է, որ հանրությունը նույնպես ընկալում է եւ ընդունում տրամաբանությունը, որ կա գծեր գծելու ժամանակը եւ կա դրանք ջնջելու ժամանակը: Հիմա թեւակոխում ենք մի շրջան, երբ պետք է ավարտենք գծեր գծելու ժամանակը եւ թեւակոխենք դրանք ջնջելու փուլ: Շնորհակալություն Ֆելիքս Ցոլակյանին՝ այս կարեւոր ժամանակաշրջանում պատասխանատու պաշտոն ստանձնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ֆելիքս Ցոլակյանն էլ վստահեցրել է, որ նախարարությունը պատվով կիրականացնի իր առջեւ դրված խնդիրները:

 

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ