Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ․ արտակարգ իրավիճակում պետք է արագ գործել (լուսանկարներ)

Վարժանքներ․ արտակարգ իրավիճակում պետք է արագ գործել (լուսանկարներ)

1190
Տարածել

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումներում մեկնարկել են հոկտեմբերյան վարժանքները։ Հակառակորդի հարձակման եւ հրդեհի դեպքում պաշտպանության թեմաներով միջոցառումներ են անցկացվել մի շարք հաստատություննեում։

Շենգավիթ վարչական շրջանի Երեւանի կենցաղ քիմիայի գործարանի օբյեկտային վարժանքի ժամանակ իրականացվեց անձնակազմի պատսպարում, ապա տարհանում անվտանգ վայր։ Ըստ սցենարի՝հակառակորդի ռմբակոծութունից վնասվել է մասնաշենքերից մեկը, կան արգելափակվածներ եւ վիրավորներ։Փրկարարական կազմավորումը դուրս է բերում տուժածներին եւ հանձնում առաջին օգնության խմբին։ Հրշեջ կազմավորումը կրակմարիչներով մարում է բռնկված հրդեհը:

«Գործարանի շենքը հին է, հագեցած է ազդարարման շչակով եւ առաջնային հրդեհաշիջման միջոցներով։ Ունեն տարհանման եւ արտակարգ իրավիճակներում գործելու պլաններ։ Որպես այդպիսին՝ խիստ վտանգավոր հրդեհապայթյուն անվտանգ քիմիական նյութեր չկան գործարանում։ Որոշ թերություններ եղան վարժանքի ժամանակտարհանվելիս եւ հաշվառման ներկայանալիս մասնակիցները դանդաղում էին։ Նրանց բացատրել ենք արտակարգ իրավիճակումարագ գործելու կարեւորությունը»,- ասաց Երեւանի փրկարարական վարչության Շենգավիթ բաժնի պետ,փ/ծ մայոր Ահարոն Գեւորգյանը։

«Հրդեհի դեպքում աշխատակիցների եւ երեխաների պաշտպանության կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով վարժանք անցկացվեց Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թիվ 11 մանկապարտեզում։Տնօրեն Սոֆիկ Կարապետյանի խոսքով՝նախապես երեխաների հետ դաստիարակները զրուցել են, բացատրել նրանց գործողությունները։ Մանկապարտեզի շենքը կառուցվել է 1930-ականներին, նախկինում եղել է հոսպիտալ, ուսումնարան։ Տնօրենը կարեւորեց հատկապես տարհանման ելքերի անխափան աշխատանքը՝ նշելով, որ բոլոր սենյակներից ելք կա դեպի դահլիճ, իսկ դահլիճը մի քանի ելք ունի: Վարժանքներին ակտիվ ներգրավվում են նաեւ ծնողները։

Արմավիրի մարզի «ՆՈՅ» բնական հյութերի գործարանում վարժանքը «Հրդեհի դեպքում տարհանման կազմակերպումն ու իրականացումը արտադրամասում » թեմայով էր։ Շենքը նորակառույց է, հագեցած հակահրդեհային նորագույն սարքավորումներով՝ ինքնաշխատ հակահրդեհային եւ ներքին ազդարարման համակարգերով, առաջնային հրդեհաշիջման միջոցներով։ Մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահ հերթափոխի ավագ հրահանգիչ, փ/ծկապիտան Գառնիկ Մկրտչյանը բավարար գնահատեց անձնակազմի պատրաստվածությունը։ Տնօրինությանը պարբերաբար տրամադրվում է մեթոդական 

օգնություն։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները