Գլխավոր Միջոցառումներ Ի հիշատակ Շառլ Ազնավուրի (լուսանկարներ)

Ի հիշատակ Շառլ Ազնավուրի (լուսանկարներ)

1685
Տարածել

Այսօր Գավառի կենտրոնական հրապարակում ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված արարողություն էր կազմակերպվել։ Մեծն հային իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել Գեղարքունիքի մարզպետարանի, քաղաքապետարանի, մարզային փրկարարական վարչության աշխատակիցները, հանրակրթական հաստատություների ուսուցիչներ եւ աշակերտներ։

Այսօր եւ վաղը երեկոյան նախատեսվում է մոմավառություն, իսկ հոկտեմբերի 6-ին Գեղարքունյաց թեմի նախաձեռնությամբ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմատուցվի հոգեհանգստի կարգ։

Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ալվարդ Մանուկյանի խոսքով՝ Ազնավուրի հիշատակին մի շարք մշակութային օջախներում կազմակերպվել է հուշ-ցերեկույթ, իսկ հրապարակ այցելող դպրոցականներին ներկայացվել է նրա կյանքն ու դերը հայկական արժեքների պահպանության գործում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ